Red Invest group-ի աշխատակից, ԲՊՀ դասախոս Կոստանտին Ամիրաքյանը դասավանդում է և' բուհում, և' մասնավոր ակադեմիաներում: Ըստ Ամիրաքյանի բուհական կրթության ծրագրի մեջ մեծ բաց կա մասնավորապես գործնական առաջադրանքների շրջանում: Այն մասնագետները, որոնք ավարտել են միայն բուհ չեն կարողանում բավարարել գործատուների պահանջները, քանի որ չեն տիրապետում գործնական հմտությունների. բուհում սովորել են միայն տեսական գիտելիքներ: